Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադասյան. Արցախում իշխանության վերարտադրություն է տեղի ունեցել

Ապրիլ 14,2020 23:20

Aravot.am-ը «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Վահան Բադասյանին խնդրեց անդրադառնալ ապրիլի 14-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։

Նրա կարծիքով՝ այս ընտրությունների նման ընտրություն դեռ Արցախում չի եղել. «Մի շարք թեկնածուների կողմից մեծաթիվ քանակությամբ կաշառք բաժանվեց։ Ընտրությունները անցան խայտառակ իրավիճակով նաև, իհարկե, համաճարակի պայմաններում՝ վարակի տարածման սպառնալիքի տակ։ Եվ մենք հորդորել և պահանջել ենք, որ հետաձգեն ընտրությունները, դա չեղավ, որովհետև հայտնի թեկնածուները, հայտնի քաղաքական ուժերը փող էին բաժանել, վախենում էին, այնպես ասած, փողի «դոզան» անցնի։ Դա նաև իշխանական թևի ցանկությունն էր շարունակել ընտրությունները, և արեցին։ Հայաստանի քաղաքական էլիտայի՝ նոր Հայաստանի իշխանության փաստորեն, այստեղ Արցախի իշխանության հետ շահերը համընկան»։

Վահան Բադասյանը կարծում է, որ Արցախում իշխանության վերարտադրություն է տեղի ունեցել. «Արցախում հաղթեց փողը, իշխանությունը, միջոցները, իշխանական լծակները։ Սա ես չեմ ասում, սա տեսել են վստահված անձինք, ամբողջ ժողովուրդը, և գնահատականներն արդեն տրված են»։

Ըստ նրա, այս ընտրությունները ահազանգ էին ամբողջ հայ ժողովրդին, և թե իշխանություն պետք է ձևավորեն 2023 թվականին. «Գոնե 2023  թվականին ժողովուրդը պետք է գնահատական տա այս իշխանություններին։ Եթե այսպես շարունակվի ևս երեք տարի, ես վախենամ, թե Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հետ գան։ Պարտադիր չէ՝ իրենց դեմքերով հետ գան, կարող է հետ գան ուրիշ դեմքով։ Չնայած՝ Նիկոլ Փաշինյանն էլ սկսել է քիչ տարբերվել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930