Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության կողմից այսօր կազմված վարչական արձանագրությունները (տուգանքները) պետք է չեղարկվեն

Ապրիլ 14,2020 23:13

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարետի անունից ՀՀ քաղաքացիներին ուղարկված կարճ հաղորդագրության համաձայն՝ այսօր մինչև կեսգիշեր քաղաքացիները կարող են փոխել իրենց մշտական բնակության կամ ինքնամեկուսացման վայրը։

Նշված հաղորդագրությունն ստանալուց հետո՝ քաղաքացիներից շատերը, առանց տեղաշարժման թերթիկի, երկրով մեկ սկսել են տեղաշարժվել, իսկ ոստիկանները նրանց երկրով մեկ բերման են ենթարկել բաժիններ ու կազմել վարչական արձանագրություններ, որոնք էլ վարչական պատասխանատվության` 100.000 – 250.000 դրամի չափով տուգանքի ենթարկելու հիմք են։

Մինչդեռ, նախ, ինչպես հայտնում են քաղաքացիները, նրանք այսօր չեն լրացրել տեղաշարժման թերթիկը, քանի որ ստացել են վերոնշյալ հաղորդագրությունը և կարծել, որ այսօր նրանք կարող են տեղաշարժվել առանց թերթիկի։

Երկրորդ, համաճարակի պայմաններում այդ անձանց բաժիններ բերման ենթարակելն ինքնին հղի է վարակման վտանգով։

Ըստ այդմ, այսօր կազմված բոլոր այդպիսի արձանագրությունները պետք է չեղարկվեն, քանի որ պարետատնից ուղարկված հաղորդագրությունը, որում որևէ հիշատակում չկա տեղաշարժի թերթիկի մասին, մոլորության մեջ է գցել բազմաթիվ քաղաքացիների, ովքեր այն ստանալով՝ կարծել են, թե այսօր կարող են տեղափոխվել առանց թերթիկի»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930