Aravot.am-ը Արցախի պահպանողական կուսակցության նախագահ, առաջին փուլում նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանին խնդրեց անդրադառնալ ապրիլի 14-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։
Նա նշեց, որ ընտրությունները կարելի է կայացած համարել. «Սպասենք վերջնական արդյունքների։ Իսկ քվեարկությունը ինքը կայացած է»։
Դավիթ Բաբայանը՝ որպես քաղաքագետ և կուսակցության նախագահ համարում է, որ ընտրություններին ակտիվ քաղաքական պայքար է հաջորդելու. «Սա երևում է։ Եվ մոտակա մի քանի տարիների ընթացքում էլ, կարծում եմ, որ ակտիվ քաղաքական պայքար է լինելու Արցախում։ Սա արդեն երևում է անզեն աչքով»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ