Aravot.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Արարատի մարզի Տափերական համայնքում տեղի ունեցած վիճաբանության ու կրակոցների հետեւանքով մահացած տղամարդը հրազենային վիրավորում էր ստացել ոտքի շրջանում: Նրան ընկերները Տափերականից տեղափոխել էին Արտաշատ՝ տատիկի տուն, որտեղ էլ նա հյուր էր եկել:
Մահացած տղամարդը Արտաշատից էր, բայց վերջին տարիներին ընտանիքով ապրում էր Արցախում, նա ուներ 4 երեխա: Ըստ տեղեկությունների՝ տղամարդն արդեն մահացած է եղել, երբ կանչով եկած շտապ օգնության մեքենայով փորձել են տեղափոխել հիվանդանոց:
Մահացածը վեճին մասնակցել է ազգականի կանչով:
Տափերական գյուղի ղեկավար Կարեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հայտնի չէ վիճաբանության պատճառը, ինչպես նաեւ չգիտի՝ ով է սպանության կասկածանքով ձերբակալված իրենց համայնքի 25 ամյա բնակիչը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ