Արցախում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։
Aravot.am-ի հետ զրույցում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ասաց, որ ընտրությունները անցել են շատ բարձր մակարդակով։
«Արտակարգ իրավիճակը, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ։ Պարոն Հարությունյանը նաև այդ առիթով հայտարարեց քարոզարշավի ընթացքում, որ տարեցները և խոցելի խմբերը չմասնակցեն ընտրություններին։ Կանխատեսելի էր, որ շատ բարձր մասնակցություն չի լինելու։ Բայց ինչպես տեսանք, մեր ժողովուրդը բավականին ակտիվ մասնակցություն ունեցավ՝ անկախ ամեն ինչից։ Մենք այսօր փաստացի կարող ենք ասել, որ 45 տոկոսի սահմաններում մասնակցություն ենք ունեցել, ինչը այս պարագայում բարձր ցուցանիշ է»,- ասաց նա։
Վահրամ Պողոսյանը հավելեց, որ այս պահին ընտրատեղամասերից ստանում են քվեարկության նախնական արդյունքները, համաձայն որոնց Արայիկ Հարությունյանը շատ բարձր արդյունքներ է գրանցում. «Ամենակարևորն այն է, որ ընտրությունների արդյունքները գոհացնեն արցախցուն»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ