Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գլոբալ տաքացումից մինչեւ մոլորակի փրկություն

Ապրիլ 14,2020 21:21

Հնարավո՞ր է չհրաժարվել քաղաքակրթության բարիքներից եւ ներդաշնակ ապրել բնության հետ՝ Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի ծրագրի ղեկավար Արտեմ Պետրոսյանը հենց այս թեմայով խոսեց «Նկատե՞լ ես՝ ինչպես է փոխվել մոլորակը» կինոդասախոսության ժամանակ: Նա իր ներկայացման մեջ սահիկաշարի միջոցով անդրադարձ կատարեց նաեւ գլոբալ տաքացմանը, փաստելով, որ ամեն տարի մոլորակի բնակչության թիվն աճում է, եւ 2050թ. արդեն 9,7 մլրդ մարդ կապրի մոլորակի վրա, ինչը ենթադրում է, որ կաճի նաեւ էներգաօգտագործումը: Նա նշեց, որ 2030թ. էներգիայի օգտագործումը կաճի 30 %-ով: Վերջինիս մեջ մտնում է սովորական սննդի պատրաստումից սկսած՝ մինչեւ ինտերնետի օգտագործումը:

Նրա ձեւակերպմամբ, մոլորակն ավելի մաքուր դարձնելու եւ կլիմայի փոփոխությունները կրճատելու համար պետք է ջերմաստիճանը իջեցնել մեկուկես աստիճանով՝այսպես կոչված՝ «կանաչ քառակուսու» միջոցով, որը էներգիայի գեներացման ամբողջություն է՝ ատոմային էներգիայի, արեւային էներգիայի, հիդրոէներգիայի ու քամու էներգիայի միջոցով: Բանախոսի կարծիքով սա ճանապարհներից մեկն է: Նա պարզաբանեց, թե ինչու է ատոմային էներգիան կանաչ համարվում, ապա գրաֆիկով ցույց տվեց, որ Հայաստանում 2018-ին էներգիայի 29,8 %-ը արտադրվել է ատոմակայանում:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը խոսեց այն թեմայից, որ մենք հնարավորություն ունենք օգտագործել էներգիան, զարգանալ, բայց միեւնույն ժամանակ ագրեսիվ օգտագործել վառելիքը, ինչի պատճառով մեծանում է արտանետումների ծավալը; Նա հետաքրքիր վիճակագրություն ներկայացրեց, ինչպես նաեւ վիկտորինաների միջոցով փորձեց առցանց դասախոսությունն ավելի ինտերակտիվ դարձնել:

Կինոդասախոսության ժամանակ անդրադարձ եղավ «Վայրի դրախտ» նախագծի ֆիլմերին, որոնցից մեկը մրցանակակիր է՝ գլոբալ տաքացման դեմ պայքարի՝ աշխարհի տարբեր երկրների ֆիլմերի շարքում:

Հավելենք, որ «Առցանց դասախոսություն» պլատֆորմն իրականացվում «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի եւ Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի հետ համատեղ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930