Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող միջոցառումները չպետք է հանգեցնեն միջազգային առևտրի, ներդրումների և աշխատանքային կապերի դադարեցմանը, ասվում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հայտարարության մեջ, որն ընդունվել է տեսակոնֆերանսից հետո: Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսին:
ԵԱՏՄ երկրները կողմ են ապրանքների ազատ տեղափոխմանը, որոնց թվում են` մթերքներ, բժշկական սարքավորումներ, դեղորայք, անձնական պաշտպանության միջոցներ: Բացի այդ միության անդամ երկրները այլ պետություններին կոչ են արել աջակցել միջազգային հանրությանը, դադարեցնել առևտրային պատերազմները, միակողմանի պատժամիջոցները և զինված հակամարտությունները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ