«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Մեր տեղեկություններով՝ կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:
Արձանագրենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին տեղեկատվությունն Արդարադատության նախարարությունը դեռևս չի մեկնաբանում: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ԱՆ-ից ասացին, որ Դատական օրենսգիրքն արգելում է կարգապահականի վերաբերյալ տեղեկության տրամադրումը և Արդարադատության նախարարությունը նման տեղեկություն տրամադրելու իրավասություն չունի: «Փաստինֆո»-ին ԲԴԽ-ից հայտնեցին, որ նման գրություն չեն ստացել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: