Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ պանդեմիայի ժամանակ բնական գազի գինը պետք է ավելի ճկուն լինի, հաղորդում է «ԲելՏա» գործակալությունը:
«Ակնհայտ է, որ տնտեսական կոնյունկտուրայի նման կտրուկ փոփոխության պարագայում գազի գինը պետք է ավելի հարմար լինի»,-ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ պետությունները բախվել են ճգնաժամի՝ չլուծելով տնտեսության կայուն աշխատանքն ապահովող հիմնական հարցեր: Լուկաշենկոն այս հարցով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ասելով, որ պետք է հրատապ քննարկել խնդիրը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ