Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ
Ապրիլի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ:
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում գործադրվող քայլերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի կառավարության անունից իր ցավակցությունը հայտնեց Արանչա Գոնսալես Լայային՝ համավարակի արդյունքում գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց Իսպանիայի ժողովրդին՝ կորոնավիրուսի շուտափույթ հաղթահարման գործում:
Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց Իսպանիայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և համավարակով պայմանավորված վերջիններիս առջև ծառացած խնդիրների հասցեագրման համար:
Կարդացեք նաև
Երկուստեք կարևորվեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում միջազգային համագործակցությունը՝ այդ թվում ԵՄ ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով:
Երկկողմ օրակարգի համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունն ամրապնդելու և առավել զարգացնելու հայ-իսպանական համագործակցությունը տարբեր ոլորտներում:
ՀՀ ԱԳՆ