Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արուս Տիգրանյանից եւ Եվա Ղարիբյանից պահանջվում է հերքում «Ինստագրամ» սոցիալական կայքում` նրանց անձնական էջերում

Ապրիլ 14,2020 18:27

«ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՍԹՈՐ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Թորոսյանը (լուսանկարում) դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` զրպարտություն համարվող տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջով: Երկու հայց կա նույն վեճի շուրջ, նույն ընկերության բարի համբավն արատավորելու գործով:

Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Թորոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ այս տարվա փետրվարի 23-ին պատասխանող Եվա Ղարիբյանի կողմից «Ինստագրամ» սոցիալական կայքի իր անձնական էջում «ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՍԹՈՐ» ՍՊ ընկերության հասցեին հնչեցվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, կատարվել ընկերության գործարար համբավը արատավորող մեկնաբանություններ՝ հորդորելով այլ քաղաքացիներին չայցելել և չօգտվել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում գտնվող «ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՍԹՈՐ» խանութ-սրահից: Պատասխանողի կողմից ընկերության հասցեին արվել են հետևյալ մեկնաբանությունները. «Sireli harkayini ashxatoxner duq arden giteq vortex HDM chen talis»:

Ըստ հայցվորի ներկայացուցչի` ընկերությունը երբևիցե չի խուսափել հարկերից, մշտապես տրամադրել է ՀԴՄ կտրոններ բոլոր սպառողներին, ինչից հետևում է, որ պատասխանողի կողմից արված հայտարարությունները որևէ իրավական և փաստական հիմք չունեն, առարկայազուրկ են:

Մարտի 3-ին պատասխանող Եվա Ղարիբյանին ուղարկվել է գրություն՝ հերքման պահանջով, առաջարկվել է Եվա Ղարիբյանին պահանջը ստանալու օրվանից 1 օրվա ընթացքում նույն` «Ինստագրամ» սոցիալական ցանցի միջոցով հերքել իր իսկ կողմից տրածված իրականությանը չհամապատասխանող և ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկությունները և ներողություն խնդրել ընկերությունից՝ զերծ մնալով խնդիրը դատական կարգով լուծելու տարբերակից /տարբերակներից/:

Պատասխանողը հերքման պահանջը ստացել է մարտի 10-ին, սակայն մինչ օրս վերջինիս կողմից ոչ մի հերքում «Ինստագրամ» սոցիալական կայքի իր անձնական էջում չի տարածվել:

Ըստ հայցվոր կողմի, Եվրոպական դատարանի մոտեցումների լույսի ներքո մեկնաբանելիս կարելի է հանգել այն եզրահանգմանը, որ պատասխանող Եվս Ղարիբյանի խոսքը չի բխել անմիջականորեն իր գործառույթներից:

Եվրոպական դատարանը արձանագրել է նաև, որ վիճելի պահանջի և զրպարտության պահանջի միջև պետք է առկա լինի օբյեկտիվ կապ: Անհատական ենթադրությունները կամ սուբյեկտիվ ընկալումը բավարար է, որպեսզի ուղղակիորեն տուժի անձի շահերը: Սովորական ընթերցողը պետք է զգա, որ կոնկրետ անձը դարձել է քննադատության թիրախ (տե´ս Թոման ընդդեմ Լյուքսեմբուրքի, 29 մարտի 2001 թ. ՄԻԵԴ վճիռը 38432/97, պարագրաֆ 56):

Հաջորդ գործով էլ, 2020 թվականի փետրվարի 23-ին լրագրող Արուս Տիգրանյանի կողմից «Ինստագրամ» սոցիալական կայքի իր անձնական էջում «ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՍԹՈՐ» ՍՊ ընկերության հասցեին հնչեցվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, կատարվել են ընկերության գործարար համբավը արատավորող մեկնաբանություններ: Մասնավորապես. «Ահավոր խանութ, մարդկանց վիրավորող աշխատակիցներ, հարկերից խուսափող ցինիկ մենեջերներ»:

Ըստ հայցվորի ներկայացուցչի, պատասխանողի կողմից արված հայտարարությունները որևէ իրավական և փաստական հիմք չունեն, առարկայազուրկ են, եւ որ «նման անհիմն և անպատասխանատու հայտարարություն տարածելով, վտանգի տակ է դրվել «ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՍԹՈՐ» խանութ-սրահի գործարար բարի համբավն իր սպառողների շրջանում, որը կարող է առաջացնել նաև վերջինիս ծառայություններից օգտվող սպառողների նվազում, հետևաբար և ընկերությանը կպատճառվի էական վնաս»:

Տիգրանյանին նույնպես ուղարկվել է գրություն՝ հերքման պահանջով, առաջարկվել է պահանջը ստանալու օրվանից 1 օրվա ընթացքում նույն` «Ինստագրամ» սոցիալական ցանցի միջոցով հերքել իր իսկ կողմից տրածված իրականությանը չհամապատասխանող և ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկությունները և ներողություն խնդրել Ընկերությունից՝ զերծ մնալով խնդիրը դատական կարգով լուծելու տարբերակից:

Սակայն մինչ օրս վերջինիս կողմից ոչ մի հերքում «Ինստագրամ» սոցիալական կայքի իր անձնական էջում չի տարածվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930