Ապրիլի 14-ին, ժամը 16:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջրաշեն-Լեռնավան ավտոճանապարհի սկզբնամասում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Սերգեյ Տ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր Մամիկոն Գ.-ն (ծնված 1991 թ.) տեղում մահացել են։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սերգեյ Տ.-ի և Մամիկոն Գ.-ի դիերն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
ԱԻՆ