Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ որոշ «հանրահայտ» ուժեր ֆեյքերի միջոցով այս օրերին փորձում են հանրապետությունում ձեւավորել կեղծ հանրային օրակարգ, որը որեւէ աղերս չունի իշխանության կրողի՝ ժողովրդի հետ. «Ֆեյքերի միջոցով տպագրում են որեւէ հոդվածներ, ֆեյքերը դրանց արձագանքում են, իսկ նրանց սպասարկող մամուլը արտատպում է ու ձեւավորում են հանրային ֆեյք կարծիք: Նրանք փորձում են ձեւավորել վիրտուալ պսեվդոժողովրդավարություն, որտեղ մարդուն փոխարինում է կեղծիքը: Հայրենիքի եւ զինվորի գաղափարը տեղափոխվում է վիրտուալ, ոչ իրական դաշտ, արդյունքում ունենում ենք կեղծված արժեհամակարգ: Ժողովրդավարության պայմաններում սա անթույլատրելի է»:
Անդրանիկ Քոչարյանը նաեւ ասաց, որ իրական հայրենիքի, իրական մարդու, իրական զինվորի փոխարեն ստեղծվում է արհեստական իրողություն, որը չունի ամուր հիմք ու կփլուզվի առաջին իսկ հարվածից: Իրականության անհրաժեշտությունը, ըստ Քոչարյանի, լավագույնս է ներկայացրել Հրանտ Մաթեւոսյանը. «Զինվորի իմ բացակայությամբ այդ հնէաբանները իմ երկրի անցյալը հարմարեցնելու են իրենց ցեղերի ապագային: Նրանք տեսություն են հորինելու ու ամեն օր թույն են կաթեցնում ականջս, թե ազգերը հնանում են ու եկողների ասպարեզից հեռանում են, թե ցեղեր են գալիս, ցեղեր են գնում:
Զինվորի իմ վստահ ներկայությունը ոչ է ասելու նրանց, ասելու է` հավերժորեն նորոգվում են ազգերը, և որդիները իրենց նորոգ հայրերն են, և նախնիներիս պատկերների հին աստվածները զորանում են իմ եռանդով և ճիշտ իմ պատկերին են գալիս:
Զինվորի իմ ու քո ներկայությունը այսօրվա մեջ շատ է հարկավոր, պարտադիր անհրաժեշտություն է, չարքաշ, լուռ զինվորի և ո’չ խփող, փախչող ավազակի… Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, հայրենիքները նվաճվում են ամեն օր:
Կարդացեք նաև
Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան: Վատ են այն որդիները, որ հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում: Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ