Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺԿ-ն պետք է պատրաստ լինի աշխատել նաեւ ընդդիմադիր դաշտում. Աշոտ Ղուլյան

Ապրիլ 14,2020 16:47

«Իրավական հարթության վրա պետք է լինի այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրականացնել իր ընտրելու, իսկ յուրաքանչյուր թեկնածու` նաեւ իր ընտրվելու իրավունքը: Այս առումով, պետք է նշեմ, որ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված` այսօր Արցախում ստեղծված իրավիճակն առանձնահատուկ է»,- այսօր Արցախում ընթացող նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն` անդրադառնալով Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացվող ընտրություններին:

Հարցին`կշարունակի՞ Աշոտ Ղուլյանն իր աշխատանքն օրենսդիր մարմնում, թե՞ կտեղափոխվի գործադիր կառավարման համակարգ, Արցախի ԱԺ նախագահը պատասխանեց, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է, բայց իր կարծիքով, յուրաքանչյուր քաղաքական գործիչ, յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի գործել ցանկացած իրավիճակում:

Նա հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրությունների եւ նախագահական ընտրությունների առաջին փուլում իր ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հանդես է եկել սեփական ծրագրով, որում ամփոփված են իրենց տեսլականները`պետության զարգացման հեռանկարների մասին. «Եթե հնարավորություն լինի իրացնելու այդ նախընտրական ծրագրերը, մենք պատրաստ ենք համագործակցության»: Բայց, Աշոտ Ղուլյանի կարծիքով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը պետք է պատրաստ լինի աշխատել նաեւ ընդդիմադիր դաշտում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930