Լրահոս
Օրվա լրահոսը

«Խփում ենք թուրքին ախպերս ու ես» երգողն այս օրինագծով չի կարող ենթարկվել պատասխանատվության». պատգամավոր

Ապրիլ 14,2020 16:32

«Հնչում է մտահոգություն, որ մարդիկ կարող են պատասխանատվության ենթարկվել որեւէ երգի կամ արվեստի գործի համար: Օրինակ՝ ունենք երգ, որում ասվում է՝ «խփում ենք թուրքին ախպերս ու ես»: Հիմա ասում եք, թե կարո՞ղ է այս երգը երգողը ենթարկվել պատասխանատվության»,-ԱԺ այսօրվա նիստում անդրադառնալով բռնության հրապարակային կոչը եւ բռնության կոչի արդարացումը քրեականացնող օրինագծին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Նա շարունակեց. «Իմ կարծիքով՝ ոչ: Պատճառաբանությունը հետեւյալն է. երբ տվյալ երգում կամ առհասարակ մենք ասում ենք «ոչնչացնել թուրքերին», մենք դա ասում ենք որպես էթնո՞ս, թե ասում ենք որպես թշնամի: Ինչպե՞ս պարզել: Հայտնի է, որ հայոց ցեղասպանության ժամանակ որոշ թուրքեր հայերին պահում էին իրենց տներում, որպեսզի նրանք ցեղասպանության չենթարկվեն: Հիմա մենք չենք ասում, չէ՞, որ այդպիսի թուրքերին էլ պետք է սպանել: Այսինքն, երբ հայերն ասում են «թուրք», դա օգտագործում են որպես հոմանիշ՝ «թշնամի» բառին: Ես գտնում եմ, որ հայերին փրկածները լավ թուրքեր էին, եւ անմտություն կլիներ ասել, թե նրանց էլ է պետք սպանել: Առհասարակ, չի կարելի բռնության ենթարկել միայն նրա համար, որ անձը պատկանում է տվյալ ազգին: Բայց երբ ասում ենք «թուրք» կամ «ադրբեջանցի»՝ նկատի ունենալով ոչ թե էթնոս, այլ թշնամի, պարզ է, որ այս օրինագիծը նման դեպքերին չի վերաբերում: Վստահ եմ, որ դա հասկանալու են նաեւ օրենքը կիրառողները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930