ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերն իր աջակցությունն է հայտնել Կոնգրեսի կողմից հաստատված՝ Հայաստանին հասցեագրված օգնության փաթեթի մի մասը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին վերաբաշխելու նախաձեռնությանը, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Սփիերը նշել է, որ հետամուտ է լինելու, որպեսզի Կոնգրեսի կողմից հաստատված՝ Հայաստանին հասցեագրված 40 միլիոն դոլարի մի մասը վերաբաշխվի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: «Հրատապ անհրաժեշտ է օգնել հիվանդներին, կանխել հիվանդության նոր դեպքերը և իհարկե թեստավորել»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբն ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին կոչ է արել Կոնգրեսի կողմից հաստատված՝ Հայաստանին հասցեագրված օգնության փաթեթից 25 միլիոն դոլարը վերաբաշխել նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ