Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Գյումրու Հայուհու հրապարակում, որտեղ արտակարգ դրության պայմաններում ոստիկանները հատուկ հսկողություն են իրականացնում՝ հատ-հատ կանգնեցնելով ավտոմեքենաներն ու ուղևորներից տնից դուրս գալը հիմնավորող ձևաթուղթ պահանջում, դանակահարել էին ծառայություն իրականացնող երկու ոստիկանների: Նրանց տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն:
Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանները խախտման համար կանգնեցրել են մի ավտոմեքենա, որի մեջ եղել են երկու ուղևորներ: Նրանք չեն ենթարկվել ոստիկանների պահանջներին, վիճաբանություն են սարքել, այդ ընթացքում նրանցից մեկը հանել է դանակը ու դանակահարել երկու ոստիկաններին:
Ուղևորները երկու եղբայրներ են, նրանց բերման են ենթարկել ոստիկանություն:
Մեր այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության և վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ https://shamshyan.com/-ից