Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ավիաընկերությունները չեն կարողանա գրանցվել Հայաստանում եւ չվերթներ իրականացնել Աֆրիկայում»

Ապրիլ 14,2020 16:17

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց, որ ՔԱԿ-ը լուրջ քայլեր է կատարել Բրյուսելում թռիչքային անվտանգության նիստին, եւ այնտեղ ներկայացվել է նաեւ, թե կոնկրետ ինչ պետք է արվի, որ իրավիճակից դուրս գան:

«Հիմնական շեշտադրումներից մեկն այն էր, որ մենք ունենք ավիաընկերություններ, որոնք գրանցված են Հայաստանում, բայց չվերթներ են իրականացնում տարբեր երկրներում, եւ իրենք ասում են՝ եթե դուք իրականում չեք կարողանում տեսչական պատշաճ ստուգումներ անել Հայաստանում, ապա ինչպե՞ս եք դա բավարար մակարդակով անում Աֆրիկայում»,-ասաց Ռեւազյանը:

Ապա ավելացրեց ՝ սկսեցին ուսումնասիրել, թե ինչպես է այդ գործառույթն իրականացվում, հասկացան՝ ՀՀ քաղավիացիան որեւէ ժամանակահատվածում չի ունեցել ուղիղ կապ այդ տարբեր երկրների քաղավիացիաների հետ. «Մենք կախված ենք եղել, որ ավիաընկերությունը կազմակերպի այցը՝ եթե տեսչական ստուգում անեինք: 100% անկախ ստուգումներ չենք կարողացել անել: Հաշվի առնելով, որ մենք չենք կարող դա պատշաճ անել, կոնկրետ քայլեր ենք արել, որ ապագայում ավիաընկերությունները չկարողանան գրանցվել Հայաստանում եւ չվերթներ իրականացնեն Աֆրիկայում: Այսօր մենք լուրջ միջադեպեր ենք ունեցել Աֆրիկայում»:

Այդ կոնկրետ քայլերի արդյունքում, ինչպես ասաց Ռեւազյանը, «Տարոն-ավիան» դադարեցրեց աշխատանքները, հիմա «Մարս-ավիայի» թռիչքներն են կասեցվել, եթե խնդիրները չվերացնեն, մայիսի 1-ից այս ընկերությունն էլ կփակվի. «Դա նշանակում է, որ չենք ունենա ավիաընկերություն, որը թռիչքներ կիրականացնի Աֆրիկայում: Սա լուրջ քայլ է»:

ՔԱԿ նախագահն ասաց, որ տեսչական ստուգումների որակը բարձրացնելու համար Հոլանդիայից մասնագետներ են ներգրավել, նրանք հայ տեսուչներին, Ռեւազյանի խոսքով ասած, ուղղություն են տվել, թե ինչ փոփոխություններ անեն տեսչական ստուգումներում, որպեսզի բոլոր խնդիրները, որոնք թռիչքային անվտանգության վրա ազդում են՝ նկատվեն. «Այսօր ստուգումների մակարդակը բարձրացել է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930