Լրահոս
Օրվա լրահոսը

37 երկրի ավելի քան 117 միլիոն երեխա կարող է բաց թողնել կարմրուկի դեմ պատվաստումը

Ապրիլ 14,2020 15:56

Կարմրուկի և դեղնախտի նախաձեռնության, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Ամերիկյան կարմիր խաչի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի հիմնադրամի և ԱՀԿ-ի համատեղ հայտարարությունը

Քանի որ կորոնավիրուսը դեռ շարունակում է տարածվել, ավելի քանի 37 երկրներում բնակվող ավելի քան 117 միլիոն երեխա կարող է բաց թողնել կարմրուկի դեմ պատվաստումը։ Կարմրուկի դեմ պատվաստումները արդեն ավելի քան 24 երկրներում հետաձգվել են և կշարունակվեն հետաձգվել մի շարք այլ երկրներում ևս։

«Աշխարհը գրաված այս պանդեմիային հնարավոր է հաղթել միայն միահամուռ, համակարգված ուժերի և ռեսուրսների ներդրման շնորհիվ, որպեսզի ապահովենք, որ առաջնագծում աշխատող բուժանձնակազմը, որ առաջինն է առերեսվում ու արձագանքում այս նոր համաճարակին, լինի պաշտպանված։ Միևնույն ժամանակ մենք պետք է համախմբվենք ու ապահովենք իմունիզացիայի ծառայությունների շարունակականությունը, որպեսզի չվտանգենք մեր ապագան»։

ԱՀԿ-ն Իմունիզացիայի մասնագետների ռազմավարական խորհրդի կողմից նոր ուղեցույց է հրապարակել, որպեսզի աջակցի երկրներին շարունակել իմունիզացիայի ծրագիրը ՔՈՎԻԴ-19 պանդեմիայի ժամանակ։ Ուղեցույցը սատարել է Կարմրուկի և դեղնախտի նախաձեռնությունը, այդ թվում՝ Ամերիկյան կարմիր խաչը, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի հիմնադրամը:

Ըստ ուղեցույցի, խորհուրդ է տրվում երկրների կառավարություններին ժամանակավորապես դադարեցնել կանխարգելիչ պատվաստումները այն հիվանդությունների դեմ, որոնց բռնկում վաղուց չի գրանցվել։

«Եթե կորոնավիրուսի տարածման պատճառով պատվաստումները ժամանակավորապես դադարեցնելու բարդ ընտրություն է կատարվել, ապա մենք կոչ ենք անում ղեկավարներին բազմապատկել ուժերը և հայտնաբերել չպատվաստված երեխաներին, որպեսզի պատվաստման գործընթացը վերսկսելուն պես բնակչության ամենախոցելի խումբը կարմրուկի դեմ ամենաառաջինը պատվաստվի»։

Պլանային պատվաստումները, այդ թվում նաև կարմրուկը, շատ կարևոր են կանխարգելելի մահերը կանխելու և կյանքեր փրկելու համար։ Այս ժամանակահատվածում իրենց պատվաստումները չստացած երեխաները չպետք է ընդմիշտ բաց թողնեն դրանք։

Հրատապ որոշումներ պետք է կայացվեն տեղական, ազգային և համաշխարհային մակարդակներում, որպեսզի պատրաստ լինենք անմիջապես ծածկել իմունիզացիայի բացերը և պաշտպանել երեխաներին՝ հետևելով, որ պատվաստումները հասանելի լինեն և որքան հնարավոր է շուտ տրամադրվեն բոլոր խոցելի մարդկանց և երեխաներին։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930