Քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 1995 և 1989 թվականներին ծնված երկու ոստիկանների։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրանցից մեկի մոտ առկա է ձախ ազդրի կտրած֊ծակած վերք, մյուս մոտ կրծքավանդակի ձախ կեսի կտրած֊ծակած վերք: Նրանց այս պահին բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները եղել են ծառայության մեջ, նրանք Հայուհու հրապարակում ձևաթուղթ են պահանջել երկու քաղաքացուց, ինչն էլ դարձել է դանակահարության պատճառ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ shamshyan.com-ից