Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առողջապահության ոլորտի աշխատակիցները էլեկտրագնացքներով կերթևեկեն անվճար

Ապրիլ 14,2020 15:35

Ապրիլի 14-ից մինչև արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները կունենան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու հնարավորություն:

Ինչպես նշված է «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի համապատասխան հրամանում, տվյալ որոշումը կոչված է աջակցել ՀՀ Առողջապահության նախարարությանը նոր կորոնավիրուսային վարակի հետ պայքարի գործում: Միջքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու համար հիմք է հանդիսանում բուժհաստատությունների ղեկավարության կողմից աշխատակիցներին տրված արտակարգ իրավիճակի պայմաններում տեղաշարժման թերթիկը, որտեղ նշված կլինի երթևեկության ուղղությունը:

Ներկա պահին «ՀԿԵ» ընկերությունը ապահովում է ուղևորների հոսքը Երևանի և Գյումրիի միջև, ինչպես նաև Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան ուղղություններով:

Էլեկտրագնացքների չվացուցակին կարող եք ծանոթանալ ընկերության վեբ-կայքում:

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930