«Աշխարհի մասշտաբով են նման խնդիրներին լուծում տալիս, մերն ի՞նչ է, որ լուծում չտան: Հարկատու ենք, զինվորի փող ենք տալիս եւ ուրախ ենք, որ տալիս ենք: Բայց մենք էլ ենք մարդ: Տետր, գրիչ… երեխաները դասեր են անում՝ դրանք պակասում են, հաց են ուզում ուտել: Էդ վիճակն է, որ հիմա եկել ենք: Գիտակցում ենք, որ երկիրը, աշխարհը ծանր վիճակում են: Մենք մեր գարաժի մեջ ենք, հրապարակ չենք փակել: Եկել ենք խնդրելու, որ մեր հարցին լուծում տան, որովհետեւ հացի խնդիր է: Դղյակներ չենք ուզում: 70-80 տոկոսը վարձով ապրող է, 80-90 տոկոսը վարկերի տակ է: Հա, ձգել են՝ շնորհակալ ենք: Բայց մեկ է՝ մի օր ուզելու են չէ՞, չեն չեղարկելու, չէ՞: Ապրելու խնդիր է:
Աստված չանի, եթե պատերազմ լինի, գնալու ենք չէ՞, ասելու են չէ՞ հայրենիքը պահեք: Դե հիմա պետությունը մեզ թող մի քիչ պահի, որ սովամահ չլինենք: Խորոված չենք ուզում՝ հաց, կարտոշկա, բրինձ… ոսպը թանկացել է: Վարորդներն էլ մարդ են, վաղը, մյուս օր հանցագործ չդառնան«,-ասում են հարկադիր պարապուրդում հայտնված եւ կառավարության աջակցության ծրագրերից ոչ մեկում չընդգրկված բողոքի ցույց անող երթուղայինների վարորդները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ