Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Ռեւազյան. «Զեկույցում նշված խնդիրներն ընդհանրապես կապ չունեն նոր ղեկավարության կամ այս իրավիճակի հետ»

Ապրիլ 14,2020 15:17

«Զեկույցը, որը պատրաստել է մեզ համար, այնտեղ որեւէ ձեւով նշված չէ, որ թերությունները վերջին երկու տարվա ընթացքում են հայտնաբերվել: Կոնկրետ թերություններ են նշում, որոնք նկատել են այցի ընթացքում՝ փետրվարի 3-7-ը: Բայց նշված չէ, որ թերությունները փոխկապված են վերջին երկու տարվա հետ»,-այսօր այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասուլիսին ասաց քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն, անդրադառնալով վերջին շրջանում աղմկահարույց հրապարակումներին, ըստ որոնց՝ միջազգային ավիացիոն կազմակերպությունը վատ է գնահատել ՀՀ ՔԱԿ-ի աշխատանքները, եւ հնարավոր է հայկական ավիափոխադրողների թռիչքները ԵՄ երկրներ կասեցվեն: Ռեւազյանը վստահեցրեց՝ ունեն միջազգային կառույցի հայտարարությունը, որի ղեկավար կազմը նշում է, որ զեկույցում նշված խնդիրներն ընդհանրապես կապ չունեն նոր ղեկավարության կամ այս իրավիճակի հետ, որ վերջերս է հայտնաբերվել: Ռեւազյանն ասաց, որ այս հայտարարությունը հրապարակելու հնարավորություն ունեն:

Առցանց ասուլիսին մասնակցում է նաեւ Ռեւազյանի տեղակալը՝ Գալուստ Պողոսյանը: Նա ներկայացրեց, թե ինչ է նշանակում 3-րդ երկրի շահագործող, այսինքն՝ ԵՄ թռիչքներ կատարելու համար պետք է համապատասխան վկայական ստանա ընկերությունը, իսկ վկայական ստանալու համար համապատասխան ստուգումներ է անցնում՝ թղթային, եւ եթե կա անհրաժեշտություն, նաեւ այցելու տվյալ երկիր. «Կան օտարերկրյա օդանավ շահագործողների ստուգումներ, նրանք նման ստուգումների են ենթարկվում ու ամբողջ տեղեկատվությունը մի հարթակում են տեղադրում, եւ եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունը մուտք ունի այդ հարթակ: Մեր թերությունները բազմաբնույթ են, օրինակ՝ մենք պարտավոր էինք ներդնեինք զեկույցների համակարգ, այն կարգավորվում է թե՛ եվրոպական գործակալության, եւ թե միջազգային ավիացիոն կազմակերպության միջոցով: Դրանք պարտադիր եւ կամավոր զեկույցներն են բոլոր իրադարձություներ վերաբերյալ: Դա ներդրված չի եղել, այո, սա թերություն է եւ միանշանակ պետք է շտկվի: Զեկույցները ներկայացվել են միայն լուրջ միջադեպերի ժամանակ»:

Պողոսյանի խոսքով՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ կա պահանջ, որպեսզի իրականացվի մարդ-անհրաժեշտություն-աշխատանք «calculation» (հաշվարկ), որպեսզի կոմիտեն հասկանա՝ ինչ ծավալի աշխատանք ունի. «Սա հիմնականում տեսուչներին է վերաբերում, եւ ինչքան մասնագետ է պետք»: Պողոսյանն ասաց, որ այս ուղղությամբ աշխատանքներ կատարել են, բայց մոտեցումը միասնական չի եղել, տարբեր վարչություններ մեկ մոտեցում չեն ունեցել. «Շատ աշխատանքներ կատարվել են, ուղղակի զուտ հանդիպումների ժամանակ ու չի արձանագրվել եւ եվրոպական կառույցները մտահոգություն են հայտնել, թե ինչու չի արձանագրվել»:

Ռեւազյանն էլ ավելացրեց՝ հաճախ հարցնում են՝ որքան արագ կարող ենք լուծել այս հարցը. «Բայց այս խնդիրը հիմնականում մտածելակերպի խնդիր է, աշխատակիցները հասկանան՝ հարցը կարելի է արագ լուծել հեռախոսի կամ անձնական կապի միջոցով: Մենք պետք է կարողանանք ամբողջ պատմությունն ունենանք շատ արագ, թե հինգ տարի առաջվա խնդիրը կարո՞ղ է ազդի այսօրվա խնդրի վրա, բայց այդ ամբողջ պատմությունը չի հավաքագրվել կամ ամեն վարչություն դա առանձին-առանձին է արել, աշխատել են միասին, բայց տվյալները մի հարթակում չեն եղել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930