Ապրիլի 13-ին Գլենդելի ավագանու անդամ Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ, հաղորդում է Masispost-ը: Աղաջանյանը Գլենդելի քաղաքապետի պաշտոնում փոխարինելու է Արա Նաջարյանին:
Վրեժ Աղաջանյանը, որը Գլենդելի ավագանու անդամ է 2017թ., զբաղեցրել է նաև Գլենդելի բնակարանային վարչության նախագահի պաշտոնը, եղել է Բըրբանք-Գլենդել-Փասադենա օդանավակայանի տնօրենների խորհրդի անդամ, Ամերիկայի «Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիա»-ի անդամ և նախկին նախագահ, Գլենդելի ոստիկանության հիմնադրամի վարչության անդամ։
Աղաջանյանը նաև հեռուստահաղորդավար է, տեղի երկու հեռուստաընկերությունների ղեկավար։ Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ