2020 թ․ ապրիլի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել ՀՀ քաղաքացի Թ․ Ա․-ը և հայտնել, որ փետրվարին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և չի կարողանում հետ վերադառնալ այն դեպքում, որ ՌԴ-ում գտնվելու ժամկետը լրանում է ապրիլի 19-ին։ Նրա հետ ցանկանում են ՀՀ վերադառնալ նաև քրոջ ընտանիքի չորս անդամները։
Թ․ Ա․-ի և նրա հարազատների բարձրացված հարցի լուծման նպատակով ՀՔԱՎ-ը ապրիլի 2-ին դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին։
Նշենք, որ գրասենյակ դիմած Թ․ Ա․-ը և նրա հարազատները մինչ օրս չեն կարողացել վերադառանալ Հայաստան։
Չնայած ապրիլի 13-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը «Լուրեր»-ին տեղեկացրել է, որ առաջնահերթությունը տրվում է կացության և գումարի խնդիր ունեցողներին, ինչպես նաև մանկահասակ երեխա ունեցողներին, տարեցներին, հետվիրահատական վերականգնման փուլում գտնվողներին կամ բուժման կարիք ունեցողներին, բայց մեզ դիմած քաղաքացին ահազանգում է, որ Դոմոդեդովո օդանավակայանից տոմսեր ձեռք բերելիս Դեսպանության նշած առաջնահերթությունը չի գործում, տոմսեր հաջողվում է ձեռք բերել նրանց, ովքեր ուղղակի ավելի շուտ են հասնում օդանավակայան կամ գիշերվանից հերթ են պահում։
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ