Լրահոս
Օրվա լրահոսը

Եսայան եղբայրները հրապարակել են վերջնական առաջարկը

Ապրիլ 14,2020 14:38

Ինչպես գիտեք Եսայան եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5,94% բաժնետերերը, ապրիլի 10-ին առաջարկ էին արել մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը: 94,06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար:

Ձեզ ենք ներկայացնում Հայկ Եսայանի հայտարարությունը. «Բանակցությունները սկսելուց ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ այսքան աշխատակիցներ կորոշեն աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել` հետևելով իմ օրինակին, հայտարարելով, որ պատրաստ չեն աշխատել այլ տնօրենի հետ: Ուստի ես իմ սեփական պատասխանատվությունն եմ զգում աշխատակիցների առջև: Այս պատասխանատվությունից ելնելով և կազմակերպության շարունակականությունը ապահովելու նպատակով որոշում ենք կայացրել վճարել հնարավոր առավելագույն գինը, հաշվի առնելով կազմակերպությունում տարիներ շարունակ ներդրված բոլոր գումարները: Առաջարկի գումարը կազմում է 34,057,000,000 ՀՀ դրամ:

Առաջարկությունը արդեն բանավոր ներկայացված է, սպասում ենք պատասխանի:

Այո, մենք պատասխանատվություն ենք զգում մեր ստեղծած հարազատ կազմակերպության շարունակական աշխատանքը ապահովելու համար՝ չվտանգելու Արտակարգ դրությունում հայտնված հայաստանցիների հեռավար կրթվելու, տանից առցանց աշխատելու, իրար հետ վիրտուալ կերպով լինելու ապահովումը: Այս պահի դրությամբ՝ արդեն 843 աշխատակից ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ և ցանկանում են անհապաղ դադարեցնել իրենց պարտականությունների կատարումը և իմ ամենօրյա խնդրանքով է, որ աշխատակիցները չեն լքում աշխատանքը և շարունակում են սպասարկել այս օրերին կենսական նշանակություն ունեցող ցանցը, որով ինչպես նշեցի ապահովվում է գործարար և կրթական ամբողջ համակարգի կենսագործունեությունը»,- ասել է Հայկ Եսայանը:

«Յուքոմ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930