«Ես չեմ հանդիպել Արայիկ Հարությունյանին եւ հիմա չեմ կարող կանխավ ինչ-որ հայտարարություններ անել»,- նախագահի երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Լրագրողները հետաքրքրվել էին` հանդիպե՞լ է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին եւ հնարավո՞ր է պաշտոն զբաղեցնի նրա նախագահ դառնալուց հետո:
«Այն, որ ես իմ բոլոր ուժերը, իմ գիտելիքները, իմ փորձը պետք է ծառայեցնեմ մեր երկրի զարգացմանը, դա միանշանակ է: Կլինի պետական աշխատանքում, կլինի մանկավարժական, կլինի մասնավոր դեռեւս չեմ կարող ասել»,-ասաց պետնախարարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ