Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինագծով կառաջարկեմ, որ քրեականացվեն ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային կոչերը». պատգամավոր

Ապրիլ 14,2020 14:15

«Միջազգային հանցագործությունների, մասնավորապես՝ ցեղասպանության պարագայում մենք ունենք համապատասխան օրենսդրական բաց: Մեզանում քրեական օրենսդրությունը չի նախատեսում ցեղասպանության հրապարակային կոչերի դատապարտում, մինչդեռ ցեղասպանության մասին կոնվենցիան սահմանում է՝ ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային կոչը եւս պատժելի է»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է բռնության կոչը եւ բռնության կոչի արդարացումը քրեականացնող օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:

«Նշյալ հանցակազմի առումով մենք քրեական օրենսդրությունում բաց ունենք: Թեեւ չեմ բացառում, որ ցեղասպանության հանցակազմի առնչությամբ էլ հնարավոր լինի հարցը քննարկել եւ լուծում տալ, բայց առաջիկայում ինքս հանդես կգամ օրենսդրական նախաձեռնությամբ եւ կառաջարկեմ, որ քրեականացվեն ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային կոչերը»,-հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930