Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակում պետության կողմից օրինակելի պարտատիրոջ վարք չէ. «Ազգային օրակարգ»

Ապրիլ 14,2020 14:11

«Ազգային օրակարգ» կուսակցությունը երեկ երեկոյան ֆեյսբուքյան տեսակոնֆերանս էր կազմակերպել՝ «Հարկային քաղաքականության ճգնաժամին» թեմայով: Քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով երեկ մեր գործընկերները չկարողացան միանալ տեսակոնֆերանսին, ձեզ ենք ներկայացնում տեսակոնֆերանսի ամբողջական տեսանյութը, որը դեռ չի հրապարակվել որեւէ հարթակում:

Քննարկմանը մասնակցում են մի շարք փորձագետներ, այդ թվում՝ նախկին նախարարներ Վաչե Գաբրիելյանը, Վարդան Արամյանը, Արթուր Խաչատրյանը, Արծվիկ Մինասյանը:

Տեսակոնֆերանսի հիմնական բանախոսներից, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանն անդրադարձել է ճգնաժամային պայմաններում պետության դերին, որպես պարտատեր սնանկության և հարկային վարչարարության հարակից հարցերին։

Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը, մեզ ծանոթ նախորդ ճգնաժամերից տարբերվում է նրանով, որ պետություններն իրենք են սահմանափակում ձեռնարկությունների գործունեությունը: Իսկ այս դեպքում, պետությունը պետք է պոզիտիվ պարտականություն ստանձնի`համաչափորեն նվազեցնելու սահմանափակումների արդյունքում վրա հասնող սոցիալ-տնտեսական խնդիրները:

Այս համատեքստում, անդրադառնալով հայաստանյան իրողություններին, բանախոսը նշում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս օրերին շարունակում է մնալ տնտեսվարողներին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնող պարտատերերի շարքում միանձնյա առաջատարը. «Արդյունքում մենք ունենք զավեշտի հասնող իրավիճակ, երբ վարկատու կազմակերպությունները (բանկեր եւ վարկային կազմակերպություններ) միահամուռ կերպով եւ արագ արձագանքեցին ստեղծված իրավիճակին եւ տնտեսվարողներին առաջարկեցին վարկային արձակուրդի ռեժիմ՝ փրկելու համար վերջիններին վերահաս սնանկությունից եւ հնարավորություն տալով նրանց վերապրոֆիլավորվելու ու ադապտացվելու նոր տնտեսական իրողությանը, իսկ ահա մյուս կողմից` պետությունը ողջունելով վարկատու կազմակերպությունների նման ողջախոհ վարքագիծը, փոխարենը ինքն էլ իր կողմից որոշակի քայլեր ձեռնարկի (օրինակ՝ հարկային արձակուրդ տրամադրի թիրախային ոլորտներին), շարունակում է ՀՀ սնանկության դատարանը հեղեղել հարկային պարտավորությունները չկատարելու հետեւանքով տնտեսվարողներին սնանկ ճանաչելու դիմումներով, այդպիսով ջուրը գցելով վարկատու կազմակերպությունների ջանքերը՝ փրկել ձեռնարկություններին։ Միայն մարտ ամսին ՊԵԿ-ը 60-ից ավելի դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան, այսինքն՝ 60-ից ավելի տնտեսվարողներին սնանկ ճանաչելու պահանջ։ Սա ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակում պետության կողմից օրինակելի պարտատիրոջ վարք չէ»։

Քննարկման այլ ուշագրավ մանրամասները`տեսանյութում:

«Ազգային օրակարգ» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930