Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ԲՀԿ-ի առաջարկն ընդունելի լիներ, բռնության կոչի արդարացումը կարող է անդառնալի հետեւանք ունենալ». փոխնախարար

Ապրիլ 14,2020 13:58

Կառավարության հեղինակած՝ բռնության կոչը եւ բռնության կոչն արդարացնելը քրեականացնող օրինագիծն այսօր երկրորդ ընթերցմամբ ԱԺ օրակարգում է:

Ինչպես տեղեկացրեց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, մինչեւ երկրորդ ընթերցումը ԲՀԿ-ն առաջարկել էր բռնության կոչն արդարացնելը քրեականացնելու դրույթը բացառել: Նախարարությունը չի ընդունել առաջարկը, որովհետեւ, ըստ Սրբուհի Գալյանի, բռնության կոչն արդարացնելն ունի նույն վտանգավորությունը, ինչ բուն բռնության կոչը. «Այսինքն, եթե անձն արդարացնում է արդեն իսկ կատարված բռնության կոչը, եւ արդարացումը պայմանավորված է անձանց՝ սահմանադրությամբ պաշտպանված սոցիալական հատկանիշներով, դա ոչ պակաս հանրային վտանգավորության դեպք է»:

Փոխնախարարի խոսքով. «Եթե ԲՀԿ-ի առաջարկն ընդունելի լիներ, կարող էր պատահել մի իրավիճակ, երբ տասը անձ որեւէ բռնության կոչ այնպես արդարացնեին, որ դա կունենար անդառնալի հետեւանքներ: Միաժամանակ, ԲՀԿ-ի մտահոգությունը փարատելու նպատակով սահմանել ենք՝ գիտության, արվեստի եւ մշակույթի գործերում բռնության կոչերի նմանվող արտահայտությունների եւ նյութերի տարածումը բռնության արդարացում չի կարող համարվել եւ չի կարող տեղավորվել օրինագծի հանցակազմի համատեքստում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930