Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկադիր պարապուրդում գտնվող երթուղայինների վարորդները մեկ ամսից ավելի է՝ աշխատավարձ չեն ստանում

Ապրիլ 14,2020 13:50

Երթուղայինների վարորդները բողոքի ցույց են անում: Նրանք հարկադիր պարապուրդում են եւ ավելի քան մեկ ամիս աշխատավարձ չեն ստանում: Ցույցի մասնակիցները դժգոհում են, որ չնայած իրենք գրանցված աշխատող են, սակայն կառավարության ընդունած սոցիալական աջակցության ծրագրերից ոչ մեկի մեջ չեն ընդգրկվել եւ իրենց կարգավիճակի մասին լիարժեք տեղեկություն ստանալու մասին պատասխան տվող չկա:

«Մենք շուրջ 250-ն ենք: Մեզանից մեծամասնությունը տան միակ կերակրողն է, բնակվում է վարձով, վարկեր ու ապառիկներ ունի վճարելու: Ինչպե՞ս գոյատեւենք: Մենք դեռ ոչինչ: Բա փոքր երեխաներին ո՞նց ասենք՝ մի ամիս հաց մի կերեք: Այն ժամանակ, երբ պետք էր, մենք այս համավարակի ժամանակ, մինչեւ կարանտին հայտարարելը աշխատել ենք՝ վտանգելով մեր առողջությունը: Իսկ հիմա այլեւս պետքական չե՞նք: Ի՞նչ անենք: Ոչ թռչուն ենք, որ թռչենք՝ գնանք, ոչ էլ անասուն, որ խոտ ուտենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930