Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղակայված Ե/1 ընտրատեղամասում ս.թ ապրիլի 14-ին ժամը 8:00-ից սկսվել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության գործընթացը:
Ընտրատեղամասը քվեարկության համար բաց կլինի մինչև ս.թ ապրիլի 14-ի ժամը 20:00-ն:
Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգով՝ ընտրատեղամասում ձեռնարկվել են մի շարք կանխարգելիչ միջոցներ:
Կարդացեք նաև
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ նախարարության աշխատակիցները ախտահանել են ընտրատեղամասի ողջ տարածքը և իրականացրել իրավիճակով պայմանավորված այլ միջոցառումներ:
Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները՝ ընտրողները, ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդները, վստահված անձինք, լրագրողները ապահովվում են անհատական պաշտպանական միջոցներով՝ մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով և գրիչներով:
ՀՀ-ում ԱՀ ՄՆ