Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկվածին ներում չեն շնորհել

Ապրիլ 14,2020 11:27

25 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը դիմել էր հանրապետության նախագահին` իրեն ներում շնորհելու խնդրանքով:

Երեկ նա ստացել է մերժումը՝ այն ապրիլի 6-ի թվագրությամբ էր:

Ցմահ դատապարտյալն Aravot.am-ին հայտնեց, որ ներման խնդրագրին կցված է եղել ԱԺ յոթ պատգամավորի, հինգ մտավորականների երաշխավորագիր, եւ հանրապետության նախագահը, ըստ էության մերժել է նաեւ նրանց:

Ըստ նրա ցմահ դատապարտյալներն իմանալով այս մասին, երբեք չեն գրի ներման դիմում, իսկ նախագահին դիմելով ակնկալում է` իր ձայնը լսելի դարձնել վարչապետին:

Հիշեցնենք, որ 1963 թ.ծնված Ստեփան Արտուշայի Գրիգորյանը ձերբակալվել է 1996թ․ ապրիլի 26-ին, մեղադրվել է 1961թ. Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին և 7-րդ կետերով և որպես սպանության մասնակից՝ 1997թ-ի դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի կողմից դատապարտվել մահապատժի։ 2003թ-ի օգոստոսի 1-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներման հրամանագրով  պատժաչափը փոխարինվել է ցմահ ազատազրկման:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930