Արցախ / Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ նոր թեստավորված քաղաքացիներ չկան:
Կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:
🚫 Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»:
Կարդացեք նաև