Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է՝ 14.04.2020թ․ ժամը 11։00-ի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1067 է:
Բուժվածներ – 265
Փաստացի բուժվողներ – 786
Ընդհանուր թեստեր – 8316
Կարդացեք նաև
Մահվան ելքեր – 16
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ապրիլի 13-ի դրությամբ՝ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։
Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 28 նոր դեպք և 54 առողջացածներ»: