Ժամեր առաջ լուրեր տարածվեցին, որ դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ կրակոցներ են հնչել։
Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հարությունյանը մասնավորապես գրել էր․ «Երևանում կրակոցներ են հնչել․ այսօր ժամը 02:30-ի սահմաններում կրակել են Օրբելի փողոցում գտնվող՝ սիրված դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղությամբ։ Բնակարանը գտնվում է 5-րդ հարկում, կրակոցից կոտրվել է բնակարանի պատուհանները, բարեբախտաբար, վիրավորներ չկան»։
«Ա1+»-ը կապ հաստատեց Հովհաննես Ազոյանի հետ։ Վերջինս լուրերը հաստատեց, սակայն մեկնաբանել հրաժարվեց։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: