Լրահոս
Օրվա լրահոսը

Վուհանում վերցված COVID-19-ի նմուշը վիրուսի բնօրինակ ձևը չէ, այլ մուտացիայի ենթարկված տարբերակը. ինչպես է ծագել կորոնավիրուսը. Ամերիկայի ձայն

Ապրիլ 14,2020 10:20

Ամերիկայի ձայն. Քեմբրիջի համալսարանի մի խումբ մասնագետների կողմից իրականացված գիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 24-ին Վուհանում վերցված COVID-19 գենոմենի նախնական նմուշը ոչ թե վիրուսի բնօրինակ ձևն է, այլ մուտացիայի ենթարկված տարբերակը:

Ասել է գենետիկային թիմի ղեկավար Փիթր Ֆորսթերը, ում խումբը զբաղված է COVID-19 համաճարակի ծագման ուսումնասիրությամբ: Նրանք հետազոտել են հիվանդներից վերցված 160 գենոմեն և պարզել, որ Վուհանից վերցված նմուշը ավելի վաղ ենթարկվել է մուտացիայի և համաճարակի սկզբնաղբյուրը չէ:

Նրա ուսումնասիրության արդյունքները վերջերս հրապարակվել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական հանդեսում, որն անդրադարձել է մահացու կորոնավիրուսի վաղ շրջանի մուտացիաներին:

Կիրակի օրը Չինաստանի հեռուստաընկերությանը (CGTN) տված բացառիկ հարցազրույցում Ֆորսթերը մանրամասնեց ընդարձակ ուսումնասիրության նպատակը և անդրադարձավ որոշ հիմնական բացահայտումների: Նա նշեց, որ խմբի նպատակն էր հայտնաբերել վիրուսի սկզբնական գենոմենը, նախքան նրա մուտացիայի ենթարկումը: Նա հայտնեց, որ իրենց ձեռքում եղած վիրուսի առաջին նմուշը, որը վերցված է 2019 թվականի դեկտեմբերի 24-ին, արդեն ենթարկված է մուտացիայի, իսկ ինչպիսի գենոմեն է ունեցել վիրուսը նախքան այդ, գիտնականները դեռևս չեն պարզել:

Ուսումնասիրությունը բացահայտել է COVID-19-ի վարակը ստեղծած երեք տեսակի վիրուսներ, որոնք էլ հանգեցրեցին այն տարբերակին, որը բռնկվեց Վուհանում: Գիտնականները հետևել են վիրուսի տարածման զարգացմանը և, այսպիսով` ստացել իրական պատկերը, ասում է Ֆորսթերը: Նա ներկայացնում է վիրուսի տեսակները, որոնք պայմանականորեն բաժանվել են տարբերակ A,B և C: Ըստ Ֆորսթերի, Վուհանում հայտնաբերվածը տարբերակ B-ն է: Այն հետագայում ենթարկվել է մուտացիայի, որի հետևանքով առաջացել է այսօր հազվագյուտ հանդիպող տարբերակ C: Սակայն սկզբնաղբյուրը տարբերակ A է, որն առաջացել է ոչ մարդկային վիրուսի՝ չղջիկների կորոնավիրուսի հետ շփման արդյունքում: Ֆորսթերը պնդում է՝ գիտականորեն սխալ է պնդել, որ Չինաստանը COVID-19-ի սկզբնաղբյուրն է միայն այն պատճառով, որ վիրուսի առաջին գենոմենը գտնվել է այստեղ:

«Իմ հետազոտությունը սկսվեց այն ժամանակ, երբ ես հասկացա, որ փետրվարի սկզբին բռնկված համաճարակը լուրջ խնդիր է, այլ ոչ թե պարզապես գրիպի համաճարակ, և որ ես պետք է անմիջապես սկսեմ իմ գործընկերների հետ ուսումնասիրություն` հասկանալու համար, թե ինչպես է զարգացել վիրուսը մինչ նրա տարածվելն ամբողջ աշխարհում: Հետևաբար, դա հետազոտության սկիզբն էր: Այժմ կարևոր է հաշվի առնել, այն, որ տվյալների բազայում տեղադրված ամենավաղ գենոմենը պարտադիր չէ, որ հիվանդության սկզբնաղբյուրը լինի: Եթե ես նմուշառեի ինչ-որ մեկին Շոտլանդիայից և դնեի նրա գենոմենները տվյալների բազայում առաջինը, ապա ակնհայտորեն, Շոտլանդիան կդառնար սկզբնաղբյուրը: Դա ճիշտ մոտեցում չէ: Ես ասում եմ սա, քանի որ կան մարդիկ, ովքեր ընդունում են այդ մոտեցումը, բայց դա այդպես չէ»,- ասաց նա.

Ըստ Ֆորսթերի խմբի, առաջին մարդկային վարակման դեպքերը տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ի և դեկտեմբերի 7-ի մինչև ընկած հատվածում: Եթե այս բացահայտումները հիմնավորվեն, ապա առաջին կորոնավիրուսի նմուշները վերցված են այս ժամկետից առնվազն երկու շաբաթ անց: Գիտնականը պնդում է, որ հավանականությունը, որ չղջիկից դեպի մարդ վարակն անցել է մինչև սեպտեմբերի 13-ը կամ դեկտեմբերի 7-ից հետո ընդամենը 5 տոկոս է, ուստի Սուրբ Ծնունդի օրերին վերցված վիրուսի նմուշը չի կարող հանդիսանալ հիվանդության սկզբնաղբյուր, ասում է Ֆորսթերը:

COVID-19 բուժման համար, նա կոչ է անում հրապարակել ավելի շատ գիտական տվյալներ կորոնավիրուսի վերաբերյալ:

Արամ Ավետիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930