Փետրվար ամսին գազի գծով 10 հազար դրամի եւ հոսանքի գծով 5 հազար դրամի սպառում ունեցող բաժանորդների թիվը 220 հազար է, որն այս պահին թվաքանակի առումով ամենամեծ շահառուներ ունեցող միջոցառումն է։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության ընդունած որոշմանը։
Անդրադառնալով հարցին, թե ովքեր են այդչափ գազ կամ հոսանք սպառում Հայաստանում, Մանուկյանը պատասխանեց. «Համեմատաբար սոցիալապես խոցելի խավն է այդքան սպառում։ Հիմնականում կարող են լինել միայնակները, կարող են լինել նաեւ այն ընտանիքները, որտեղ, օրինակ, 2 կենսաթոշակառու են ապրում միասին։ Ես հիմա չեմ կարող ասել, թե այդ բաժանորդների քանակով քանի անձ է ստացվում, բայց ակնհայտ է, որ առնվազն 1-ից ավելի մարդիկ կան այդ կատեգորիայի մեջ»։
Հարցին կարող ենք ասել, որ այս պահին այս ծրագրի շահառուներն ամենաշատն են՝ պատգամավորը պատասխանեց. «Այս պահին թվաքանակի առումով սա ամենամեծ շահառուներ ունեցող միջոցառումն է։ Հիմա եթե 220 հազարից ավելի բաժանորդը, որը կազմում է բնակչության բավականաչափ մեծ տոկոսը, համարվում է, որ քիչ է… իհարկե, տեղ ունի այդպիսի կարծիքը, բայց ես թվերը ներկայացրի, գնահատականները թող տան իրենք»։
Հարցին ինչու է որոշվել գազի դեպքում՝ 10 հազար դրամ, էլեկտրաէներգիայի դեպքում՝ 5 հազար դրամ առավելագույն շեմը՝ նա պատասխանեց. «Որովհետեւ մենք ունենք սոցիալապես խոցելի խավի գնահատականներ։ 2016 թվականի նոյեմբերի որոշմամբ Կառավարությունում սպառման չափաքանակներ էր սահմանվել։ Օրինակ՝ սոցիալապես անապահովների համար այդ որոշմամբ սահմանված էր գազի 600 խորանարդ մետր սպառումը տարեկան։ Այդ գումարի սահմանաչափերը Կառավարության դիտարկումների հիման վրա ստեղծված սահմանաչափերի տրամաբանությունն է»։
Կարդացեք նաև
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում