Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բայց հի­մա, տի­կին Նա­զա­րյան, երբ նա­յում եք Ձեր շուր­ջը, սո­ցիա­լա­կան հա­վա­սա­րու­թյուն նկա­տու՞մ եք. «Իրատես»

Ապրիլ 14,2020 08:30

Ազ­գա­յին Ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ Լե­նա Նա­զա­րյա­նը, որ խիստ քմա­հաճ է լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ շփ­ման հար­ցում, ա­վե­լին՝ ի­րե­նից հար­ցազ­րույց վերց­նե­լիս հոր­դո­րում է բա­ցա­ռա­պես պրո­ֆե­սիո­նալ տե­սախ­ցիկ օգ­տա­գոր­ծել, պարզ ու հաս­կա­նա­լի բա­ռա­պա­շա­րով բա­նաձևել է աշ­խա­տա­վար­ձե­րի ու պարգևավ­ճար­նե­րի մա­սին իշ­խա­նու­թյան սկզ­բուն­քը: «Ի­րենց հո չի՞ ան­հան­գս­տաց­նում նա­խա­րա­րու­թյան X բաժ­նի կրտ­սեր մաս­նա­գե­տի հա­վե­լավ­ճա­րը։ Ու­զում են նա­խա­րար, փոխ­նա­խա­րար, պատ­գա­մա­վոր­նե­րը նվի­րյալ­ներ լի­նեն, մո­ռա­նան ըն­տա­նիք, վարկ, խն­դիր­ներ ու ա­միս­նե­րով, տա­րի­նե­րով չար­քաշ աշ­խա­տեն։ Ոչ մեկ չի ա­նի դա ու չպի­տի ա­նի»,- ազն­վո­րեն խոս­տո­վա­նել է տի­կին փոխ­խոս­նակն ու հա­վե­լել՝ 500 հա­զար դրամ աշ­խա­տա­վար­ձը քիչ է նա­խա­րա­րին վար­ձատ­րե­լու հա­մար:

Իհարկե, մեկ մի­լիոնն էլ քիչ է գի­շեր-ցե­րեկ աշ­խա­տող նա­խա­րա­րին վար­ձատ­րե­լու հա­մար, բայց իշ­խող թի­մի ներ­կա­յա­ցու­ցի­չը թող ա­նուն­ներ հն­չեց­նի՝ ո՞ր մի նա­խա­րարն է գեր­լար­ված ռե­ժի­մով աշ­խա­տում ու զրկ­ված է ըն­տա­նի­քի բերկ­րան­քը վա­յե­լե­լու հա­ճույ­քից: Ո՞ր մի նա­խա­րարն է աշ­խա­տում՝ գլու­խը թղ­թե­րի, դի­մում­նե­րի ու նա­խագ­ծե­րի մեջ կորց­րած, որ այդ­քան վս­տահ հայ­տա­րա­րում է Նա­զա­րյա­նը: Այս օ­րե­րին ըն­տա­նի­քի հետ անց­կաց­նե­լու հա­ճույ­քից զրկ­ված են կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րող բու­ժաշ­խա­տողն ու արև-անձրևին քա­ղա­քա­ցի­նե­րի ան­ցու­դար­ձը հս­կող ոս­տի­կա­նը: Իսկ այդ մար­դիկ կես մի­լիո­նի չա­փով վար­ձատր­վե­լո՞ւ են ան­քուն գի­շեր­նե­րի ու հոգ­նա­տանջ աչ­քե­րի դի­մաց:

Նախ­քան իշ­խա­նա­փո­խու­թյու­նը հրա­պա­րակ­նե­րում ու փո­ղոց­նե­րում, բա­կե­րում ու ավ­տոտ­նակ­նե­րի տա­նիք­նե­րից իշ­խա­նու­թյան ե­կած­նե­րը, ձայ­նա­լա­րե­րը պատ­ռե­լով, ա­սում էին, թե գա­լիս են ծա­ռա­յե­լու ժո­ղովր­դին: Մեր նպա­տակն ազ­նիվ է, ա­սում էին, Հա­յաս­տա­նում սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյուն պետք է լի­նի, «խնա­մի-ծա­նոթ-բա­րե­կամ» սկզ­բուն­քը կվե­րա­նա երկ­րից, ճոխ շր­ջա­գա­յու­թյուն­ներ ու ա­նի­մաստ ֆոն­դեր չեն լի­նի երկ­րում և այլն, և այլն: Բայց հի­մա, տի­կին Նա­զա­րյան, երբ նա­յում եք Ձեր շուր­ջը, սո­ցիա­լա­կան հա­վա­սա­րու­թյուն նկա­տու՞մ եք: Նո­րա­ծին ե­րե­խա­յին գիրկն առ­նե­լու կա­րոտ մնա­ցած սահ­մա­նա­պահ զին­ծա­ռա­յո­ղը, ո­րի կյանքն ա­մեն րո­պե մա­զից է կախ­ված, ըստ ար­ժան­վույն գնա­հատ­վու՞մ է ձեր կող­մից, կյան­քը վտան­գե­լու ար­ժե­քը ստա­նու՞մ է պե­տու­թյու­նից: Իհարկե, չի ստա­նում:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930