Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր ստորագրել է որոշումներ, որով, մասնավորապես, սահմանվում են Արցախի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ եվ անհետաձգելի համարվող դեպքերը, Արցախի Հանրապետության վարչական սահմաններում եվ Արցախի Հանրապետություն մուտք գործելիս կիրառվող սահմանափակումները, հավաքների կամ հանրային միջոցառումների իրականացման նկատմամբ սահմանափակումները, հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումները:
Համապատասխան որոշումները հասանելի են ԱՀ կառավառության պաշտոնական կայքէջի (http://nkrgov.am/hy/) «COVID 19» նորաստեղծ բաժնում (http://nkrgov.am/hy/paretivoroshumner/):
Արցախ / Տեղեկատվական շտաբ
Կարդացեք նաև