Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18 հազար 328-ի, աշխարհում՝ գերազանցել 1 միլիոն 865 հազարը

Ապրիլ 13,2020 23:13

Ռուսաստանի 62 շրջաններում կորոնավիրուսով վարակվելու 2 հազար 558 նոր դեպք է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է gazeta.ru կայքը՝ հղում անելով Օպերատիվ շտաբի տվյալները: Այսպիսով, Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 18 հազար 328-ի: Վերջին մեկ օրում մահացել է 18 հիվանդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 148-ի, ապաքինվել է 1470 մարդ:

Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում` 1355, Մերձմոսկվայում գրանցվել է 495 դեպք, Սանկտ Պետերբուրգում` 121: Մայրաքաղաքում վարակվածների մեծ մասը մինչև 45 տարեկան անձինք են:

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 1 միլիոն 865 հազարը, հիվանդության հետևանքով զոհվել է 115 հազար 224: Վարակվածների և մահացության թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվածների թիվը գերազանցում է 560 հազարը, կորոնավիրուսի հետևանքով զոհվել է  ավելի քան 22 հազար մարդ: Բոլոր նահանգներում «զանգվածային աղետ» է հայտարարվել:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930