Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են երկկողմանի հարաբերությունների օրակարգը:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալության ադրբեջանական ծառայությունը` հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, նախարարները քննարկել են նաև կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող միջոցառումները, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված հնարավոր քայլերը:
Անդրադառնալով պանդեմիայի շուրջ ստեղծված իրավիճակին` նախարարներն ընդգծել են, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանների փակումը չի ազդի երկկողմ, ինչպես նաև միջազգային ապրանքաշրջանառության ծավալների վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ