«Փաստինֆո»-ի գլխավոր խմբագիր Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել «Փաստինֆո»-ի նկատմամբ՝ այլ լրատվամիջոցի՝ Մարտունու ԲԿ-ի հիվանդի մոտ կորոնավիրուսի առկայության վերաբերյալ տեղեկատվությունն արտատպելու համար։ Ընդգծում եմ՝ նյութը «Փաստինֆո»-ում հրապարակելիս հենց վերնագրում եղել է հղումը։ Այն հեռացնելու պահանջ պարետատնից չի ներկայացվել, չի ուղարկվել ոչ հերքում, ոչ պարզաբանում։ Ավելին՝ «Փաստինֆո»-ն անմիջապես թեմայի վերաբերյալ խոսել է Մարտունու ԲԿ-ի ու համայնքի ղեկավարի հետ ու նրանց վրա հղմամբ պատրաստել հեղինակային նյութ ու տարածել։
Մեջբերում եմ Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության մարտի 16-ի որոշման մեջ մարտի 25-ին կատարված փոփոխությունը, ըստ որի՝
«24. Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն որոշման 23-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց/հրապարակվելուց հետո 2 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, ԶԼՄ-ները պետք է ապահովեն վերջինիս տարածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ»:
Կարդացեք նաև
Ինչպես նշեցի՝ նման պահանջ չի ներկայացվել եւ ակնհայտ է, որ վարչական վարույթը հարուցվել է արտակարգ դրության մասին կառավարության որոշմամբ ամրագրված դրույթների խախտմամբ, ինչը չի կարող իրավաչափ նպատակ հետապնդել»։