Աշխատակիցները շարունակում են ազատման դիմումներ գրել
Քիչ առաջ [email protected] էլ.-փոստից ստացված հաղորդագրություն է տարածվել, որտեղ նշված է. «Կից ուղարկում ենք Ucom ընկերության պաշտոնական հայտարարությունը՝ բաժնետերերի խորհրդի անունից»: Մամուլում տարածված հաղորդագրության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը, չի տարածվել ընկերության կողմից: Նշենք, որ Ucom-ը «բաժնետերերի խորհուրդ» անվանումով կառավարման մարմին չունի, մամլո հաղորդագրությունները միշտ ուղարկում է սեփական էլ.-փոստից: Ըստ երևույթին` հայտարարություն տարածողները չեն տիրապետում Ucom-ում տիրող փաստացի իրավիճակին:
Նշենք, որ 833 աշխատակից արդեն ազատման դիմումներ են ներկայացրել: Չնայած ներկայացված դիմումներին` Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խնդրանքով ընկերության բոլոր ստորաբաժանումները շարունակում են պահպանել ընկերության կենսագործունեությունը:
Հաշվի առնելով այս ամենը` խնդրում ենք չհավատալ հայտարարությանը և այսուհետ Ucom-ի անունից տարածել միայն պաշտոնական էլ.-փոստից ստացված հայտարարությունները:
«Յուքոմ» ՓԲԸ