Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային փորձառնության մարտահրավեր

Ապրիլ 13,2020 17:59

Japan Tobacco International (JTI) ընկերությունը շրջանավարտներին առաջարկում է  համաշխարհային փորձառնություն (պրակտիկա) ձեռք բերելու եզակի հնարավորություն:

Make It Bright 2020-ը ոգևորիչ մարտահրավեր է, որը կմիավորի 31 երկրների ներկայացուցիչներ: Ընտրված լավագույն թիմը հնարավորություն կունենա 6-ամսյա վճարովի փորձառնություն անցկացնել մեր գրասենյակներից մեկում:

Մեր մարտահրավերի հիմնական նպատակներն են.

  • Մասնակիցների հետ կիսվել փորձով, որը արժեքավոր կլինի իրենց հետագա մասնագիտական զարգացման համար
  • Մասնակիցներին տրամադրել նոր մարտահրավերներով և հնարավորություններով լի ծրագիր
  • Մասնակիցներին առաջարկել մասնագիտական աջակցություն և հետաքրքիր գործարար միջավայր
  • Մասնակիցներին հնարավորություն ընձեռել ձեռք բերել համաշխարհային փորձառնություն

Հիմնական պահանջները․

  • Դիմորդները պետք է լինեն 18-24 տարեկան, և եթե նրանք ներկայումս սովորում են, ապա Մարտահրավերին մասնակցելու գրանցման հայտը ներկայացնելու պահին պետք է սովորեն իրենց ուսումնական ծրագրի վերջին կամ նախավերջին կուրսերում
  • Հետ-բուհական կրթությունը շարունակող (օրինակ՝ ասպիրանտուրա կամ MBA) ուսանողները չեն կարող մասնակցել
  • Դիմորդները պետք է չունենան 2 տարուց ավելի լրիվ դրույքով աշխատանքային փորձ։ Փորձառնությունները, ուսումնառությունները, ամառային աշխատանքները և ինքնազբաղվածությունը լրիվ դրույքով աշխատանք չեն համարվում։
  • Դիմորդները պետք է ունենան անգլերենի իմացության բարձր մակարդակ և կարողանան առանց դժվարության հասկանալ, կարդալ, գրել և հաղորդակցվել անգլերեն լեզվով
  • Դիմորդները պետք է լինեն ստեղծագործ և նորարար

Եթե դուք բավարարում եք մեր պահանջներին, ապա միացեք մեզ www.makeitbright.com կայքում․ գրանցվեք, ստեղծեք 2 հոգուց բաղկացած թիմ, ընտրեք իրական JTI-ի Բիզնես մարտահրավեր և ներկայացրեք ձեր գաղափարները համաշխարհային հարթակում:

Գրանցման վերջնաժամկետը` մայիսի 15-ն է։

Մենք չենք խնդրում ձեզ խթանել մեր ապրանքանիշերի կամ ապրանքների տարածմանը:

Մասնակցության վճար կամ այլ վճարում չի պահանջվում:

Սկսիր քո կարիերան JTI փորձառնությամբ և օգնիր մեզ կառուցել ապագան:

Միացիր գաղափարին – Բացահայտիր ավելին

 #MakeItBrightChallenge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930