Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ է։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստը անելու։
Այդ արդյունքները կիմանանք վաղը։
Իմ խնդրանք-հորդորն է ձեզ, այս օրերին հատկապես, հետեւել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։
Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության։
Կարդացեք նաև
Առողջ եղե’ք…»