Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սև ցուցակում հայտնված տնտեսվարողները չեն կարողանում ծրագրերից օգտվել». պատգամավորը՝ պարետին

Ապրիլ 13,2020 17:23

«Որոշ տնտեսվարողների հանդեպ վարչական վարույթներ են հարուցվել, որոնք, սակայն, կարճվել են, բայց վարույթի հարուցման փաստը իրենց սեւ ցուցակ է գցել: Նրանք չեն կարողանում կառավարության աջակցության ծրագրերից օգտվել»,-ԱԺ այսօրվա նիստում դիմելով արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ ասաց ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Ավինյանն արձագանքեց. «Հասկանում եմ, որ խնդիրներ են առաջացել որոշ անձանց մոտ, որոնք նախկինում խախտումներ չեն ունեցել եւ սպասարկել են իրենց հարկերը պարտաճանաչ: Կարծում եմ՝ խնդրի ծավալն ու շրջանակը կարող ենք հասկանալ, եւ եթե դա կապված է այս ֆորսմաժորային իրավիճակի հետ, որոշակի լուծումներ կկարողանանք գտնել»:

Արմեն Եղիազարյանը հավելեց, որ շատ պարտաճանաչ հարկատուներ են հայտնվել նշյալ խնդրի առաջ, եւ նրանց պետք է տարբերակել անպարտաճանաչներից:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է մինչեւ մայիսի 14-ը, ԱԺ-ն էլ հատուկ նիստում քննարկում է գործադիրի որոշումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930