Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Սահակ Օհանյան. «Անհրաժեշտության դեպքում զորակոչը հնարավոր է երկարաձգվի»

Ապրիլ 13,2020 17:06

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, արհեստական շնչառական ապարատին միացված զինծառայողներ չկան: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսին ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Թե քանի ինքնամեկուսացված զինծառայողներ կան՝ Օհանյանը չասաց, նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով տեղեկատվության գաղտնիությունը, նույնը վերաբերում է նաեւ բուժվող զինծառայողների թվաքանակին. «Ուղղակի կարող եմ հավաստիացնել՝ այդ թիվը շատ չնչին է: Կարող եմ նաեւ ուրախացնել՝ ունենք բուժումն ավարտած եւ հետագա զինծառայության դուրս գրված վեց զինծառայողներ»:

Զորակոչն ընթանալու է սահմանված ժամկետում, սակայն, ինչպես Օհանյանն ասաց, անհրաժեշտության դեպքում, օրենքով սահմանված կարգով, հնարավոր է երկարաձգվի. «Դեռ վաղ է այդ մասին խոսել: Զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին: Բոլոր զինվորական կոմիսարիատներին հատկացվել են անհատական պաշտպանիչ միջոցներ: Մինչ զորակոչը՝ բոլոր զինկոմիսարիատներում կատարվելու են ախտահանման աշխատանքներ եւ յուրաքանչյուր օրվա աշխատանքների ավարտից հետո այդ աշխատանքները կրկնվելու են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930