Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջատիրությունը ինչպես կար, այնպես էլ շարունակում է ու կշարունակի մնալ մեր բոլորիս պայքարի առանցքում. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Ապրիլ 13,2020 16:35

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում գրված է. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ» դիմումում հստակ նշված է. «Վաղուց արդեն Հայոց ցեղասպանությունը դուրս է եկել էթնիկական հիշողության, այն է՝ լոկ հայերի նկատմամբ գործած հանցագործության, զուտ հայկական ողբերգության սահմաններից. այն համամարդկային ողբերգություն է, մարդկության դեմ գործած ամենամեծ չարիքներից մեկը։ Չարիք, որի միջազգային ճանաչման ու դատապարտման, նաև հետևանքների վերացման հարցը արդարության համար պայքարի ծիրում է»։ Դրանից մի քանի օր անց հրապարակված ՀՑԹԻ-ի արձագանքի մեջ շեշտված է, որ «100-ամյակին ընդունված Հռչակագիրն ու «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսը մեր ինքնության, պատմության, պայքարի անքակտելի մասն են»: Եվս երկու օր անց ՀՑԹԻ-ի պարզաբանման մեջ գրված է, որ հանրությանը ներկայացված առաջարկում. «Որևիցե քաղաքական նպատակ չի հետապնդվել…։ Պահանջատիրությունը ինչպես կար, այնպես էլ շարունակում է ու կշարունակի մնալ մեր բոլորիս պայքարի առանցքում, քանի որ այն մեր ինքնության անքակտելի մասն է կազմում»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջարկի մեջ՝ դիմատետրում օգտատերերի լուսանկարի փոփոխված տարբերակում հուշային շրջանակի վրա գրել «Հիշում եմ» բառակապակցությունը՝ հանրության որոշ շրջանակների մեջ թյուր տպավորություն ստեղծեց քաղաքական գծի փոփոխության մասին, մենք որոշեցինք խուսափել հնարավոր շահարկումներից, փարատել մեր հայրենակիցների անհանգստությունները և փոխել հուշային շրջանակի գրությունը՝ որպես ձևակերպում օգտագործելով 2015 թ. ընդունված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում» առաջ քաշված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը:

Մեր հիմնական առաջարկն ու խնդրանքը մեր հայրենակիցներին շարունակում է մնալ նույնը՝ կիսվել Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների լուսանկարներով ու պատմություններով դիմատետրի էջերում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930