Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում՝ №8 հիվանդանոցում, մահացել է Հայաստանի Հանրապետության 63-ամյա քաղաքացի, որի մոտ ավելի վաղ ախտորոշվել էր կորոնավիրուս:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Վորոնեժ գործակալությունը, տղամարդը, որը ՀՀ քաղաքացի էր, Վորոնեժ էր եկել Մոսկվայից մարտի 24-ին: Տեղեկության համաձայն՝ առաջին ախտանիշները տղամարդու մոտ ի հայտ են եկել ապրիլի 2-ին, այդ ժամանակ նա բուժօգնության չի դիմել: Նրա ինքնազգացողությունը վատացել է ապրիլի 6-ին, ինչից հետո շտապօգնություն է կանչել:
Համակարգչային տոմոգրաֆիան հիվանդի մոտ երկկողմանի թոքաբորբ է հաստատել, որից հետո բժիշկները բուժման ինտենսիվ կուրս են սկսել: Նշվում է, որ ապրիլի 8-ին հիվանդին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին:
Տեղեկության համաձայն՝ տղամարդը մահացել է ապրիլի 12-ին, նրա կյանքը փրկել չի հաջողվել ուղեկցող սրտանոթային և շնչառական համակարգերի քրոնիկ լուրջ հիվանդությունների պատճառով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ